Շուտով Հայաստանում · Ամրագրումները դեռ բաց չեն

Մանկական պրեմիում իրերի վարձույթ Հայաստանում

Թեթև ուղեբեռ։Ջերմ հիշողություններ։

Շուտով Հայաստանում հնարավոր կլինի մանկական պարագաներ վարձել՝ փոքրիկի հետ ճամփորդելիս, փոքրիկ հյուրեր ընդունելիս կամ երբ տանը դրանք պետք են կարճ ժամանակով։

Մասնակցել հարցմանը
Ծնողն ու փոքրիկը լուսավոր բնակարանում
Փոքրիկի հարմարավետությունը։
Ձեր ջերմ հիշողությունները։
Այսպիսի պահերի համար
Խնամքով ընտրվածՄաքրում և ստուգում՝ փաթեթավորումից առաջԱռաքում ձեր հասցեով

Ո՞ւմ համար է

Ճամփորդելիս, հյուրեր ընդունելիս կամ տանը

Այցելում եք Հայաստան

Թեթև ուղեբեռով ճամփորդելու համար վարձեք անհրաժեշտ մանկական պարագաները Հայաստանում։

Փոքրիկ հյուրեր եք ընդունում

Պատրաստեք տունը թոռների կամ փոքրիկի հետ ժամանող ընկերների այցին։

Տանը պարագաների ժամանակավոր կարիք ունեք

Վարձեք անհրաժեշտ պարագաները մի քանի օրով կամ շաբաթով։

Ինչպե՞ս է աշխատելու

Ավելի շատ ժամանակ ձեր փոքրիկի հետ։
Պարագաների հարցում մենք կօգնենք։

01

Ընտրեք անհրաժեշտ պարագաները

Նշեք, թե որ պարագաներն են պետք և որ օրերին։

02

Խնամքով կպատրաստենք

Յուրաքանչյուր պարագա կմաքրենք, կչորացնենք և կստուգենք, ապա կփաթեթավորենք։

03

Առաքում ձեր հասցեով

Նախատեսում ենք առաքել ձեր տուն կամ այնտեղ, որտեղ ժամանակավորապես բնակվում եք։

Առաքման համար նախատեսվում է առանձին վճար։

Մեր հոգատարությունը

Փոքր մանրուքներ։
Մեծ հոգատարություն։

Կարևոր է, թե ինչ է օգտագործում ձեր փոքրիկը։ Բոլոր պարագաները խնամքով կընտրենք ու կպատրաստենք վարձույթի համար։

Հոգատարություն ձեր ընտանիքի հանդեպ։

Խնամքով մաքրված

Յուրաքանչյուր պարագա կմաքրենք ու կչորացնենք՝ հետևելով արտադրողի ցուցումներին։

Ստուգում՝ փաթեթավորումից առաջ

Փաթեթավորումից առաջ կկատարենք որակի ամբողջական ստուգում։ Եթե պարագան մոտ մեկ ամիս պահեստում է մնացել, հաջորդ վարձույթից առաջ նորից կստուգենք այն։

Հստակ ցուցումներ

Կտրամադրենք օգտագործման և, անհրաժեշտության դեպքում, տեղադրման ցուցումներ։

Օգնեք մեզ

Պատմեք ձեր փորձի մասին

Փոքրիկի հետ ճամփորդո՞ւմ եք, փոքրիկ հյուրե՞ր եք ընդունում, թե՞ երբեմն տանը մանկական պարագաների ժամանակավոր կարիք եք ունենում։ Մոտ 10 րոպե տրամադրեք ու պատմեք, թե ինչ է ձեզ պետք և ինչ լուծում եք գտել։ Ձեր փորձը կօգնի մեզ մշակել ծառայությունը։

Հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել ձեր Google հաշիվ։

Հետևեք մեզ

Սոցիալական ցանցերում՝ @totvoyage

Մի քանի պատասխան

Հարցեր ունե՞ք

TotVoyage-ը միայն այցելուների՞ համար է։

Ծառայությունը նախատեսում ենք և՛ Հայաստան այցելող, և՛ այստեղ ապրող ընտանիքների համար։ Այն կհեշտացնի ճամփորդությունը, փոքրիկ հյուրեր ընդունելը կամ տանը մանկական պարագաներից կարճ ժամանակով օգտվելը։

Կարո՞ղ եմ հիմա ամրագրել։

Ամրագրումներն ու վճարումները դեռ հասանելի չեն։ Մեկնարկի մասին տեղեկանալու համար հետևեք մեզ սոցիալական ցանցերում կամ ցանկության դեպքում հարցման վերջում թողեք ձեր կոնտակտային տվյալները։

Ինչպե՞ս է աշխատելու առաքումը։

Նախատեսում ենք առանձին վճարով առաքել ձեր նշած հասցեով։ Դեռ հստակեցնում ենք առաքման տարածքները, ժամերը, գները և վերադարձի կարգը։

Ի՞նչ պարագաներ եք նախատեսում առաջարկել։

Դիտարկում ենք սայլակներ, ճամփորդական մահճակալներ, մանկական ավտոնստատեղեր և կերակրման աթոռներ։ Սկզբնական տեսականու մոդելները դեռ ընտրում ենք։

Ինչպե՞ս կապվել ձեզ հետ։

Գրեք մեզ [email protected] հասցեով կամ սոցիալական ցանցերում։